ՀԱՎԱՏԱՄՔ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԴԻՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ԼՍԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՀԱՐՑԱԽՈՒՅԶ
ԳՆԱՀԱՏԵՔ ԻՄ ԿԱՅՔԸ
Всего ответов: 10
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Վկայաբանություն Սբ. Սարգիս զորավարի, նրա որդու` Մարտիրոսի և նրանց հետ եղածների (ըստ Հայսմավուրքի)

Քրիստոսի մեծ վկան` Սբ. Սարգիսը, Գամիրքի գավառից էր, ազգությամբ հոռոմ (այսպես կոչում էին բյուզանդական շրջանի  հույներին): Իր արիական քաջության համար Կոստանդիանոս Մեծի կողմից նա կարգվել էր կապադովկիացիների երկրի փառավոր իշխան և զորավար:  Նա ապրում էր բարեպաշտությամբ` քրիստոնեական հավատի մեջ: Նա քանդում էր մեհյանները և կառուցում  եկեղեցիներ, կործանում էր կուռքերի բագինները և կանգնեցնում տերունական խաչը: Սուրբը նպաստում էր քահանաների և Քրիստոսի սպասավորների դասի բազմացմանը: Իր ունեցվածքից ողորմություն էր տալիս և առատորեն բաշխում աղքատներին և կարոտյալներին:
Բարեպաշտ Կոստանդիանոսից և նրա որդիներից հետո թագավորեց Հուլիանոս Ուրացողը, քանի որ Կոստանդիանոս Մեծի եղբորորդին էր: Երբ պիղծը թագավորեց, Քրիստոս հայտնվեց սուրբ Սարգսին և ասաց. «Ժամ է, ո´վ Սարգիս, որ հեռանաս քո երկրից և ազգից, ինչպես Աբրահամը, և գնաս այն երկիրը, որը քեզ ցույց կտամ»: Եվ նա թողեց իր շարժական և անշարժ ողջ ունեցվածքը` բաշխելով այն աղքատներին, վերցրեց իր որդուն` Մարտիրոսին, ով որբացել էր մորից, և գնաց արևելք` Հայոց թագավոր Տիրանի մոտ: Հայոց թագավորը տեղ չտվեց սրբին իր երկրում` վախենալով Հուլիանոսից, թե գուցե ավերի նրա երկիրը, եթե Տիրանը չհանձնի Սարգսին Հուլիանոսի ձեռքը: Այդ պատճառով Սարգիսը գնաց Խորասան` պարսից Շապուհ արքայի մոտ:
Հուլիանոսը սպառազինվեց և շատ մեծ զորքով ելավ պատերազմելու Շապուհի դեմ` տեսնելու և կռվելու նրա հետ: Հուլիանոսի զորքի թիվը 395 000 էր` չհաշված քրիստոնյա զորականներին, որոնց հետ դառնալու հրաման տվեց,  «որ չաստվածները», - ասում էր, -  «չբարկանան իմ վրա»: Նրա զորքի թիվը 395 000 էր` չհաշված վաճառականներին, բեռնակիրներին և սպասավորներին: Ամենքը երկաթե զրահներով էին բացի սպսավորներից և վաճառականներից: Բայց  սուրբ Խաչի նշանը, որը նախնիների սովորության համաձայն տանում էին առջևից, հետ չդարձրեց, քանի որ մտածում էր. «Ո՞վ գիտի. թե պարտվենք պարսիկներից, պարտությունը Խաչյալինը կլինի և նրա նշանինը»: Հուլիանոսը հասավ Տիզբոն, ավերեց քաղաքը, իսկ Շապուհը Տիզբոնից փախավ Խորասան:Շապուհը հնազանդվելով՝ աղերս ուղարկեց Հուլիանոսին և խնդրեց նրանից հաշտություն` խոստանալով հարկ տալ նրան, եթե վերջինը հեռանա: Իսկ Հուլիանոսը չլսեց նրան սրտի հպարտության պատճառով: Շապուհը, հավաքելով պարսից զորագնդերը, ելավ ընդդեմ Հուլիանոսի Տիգրիս գետի ափին` ճակատ առ ճակատ հունաց զորքի: Պատգամաբերները գնում և գալիս էին` համոզելով խաղաղություն կնքել, սակայն Հուլիանոսը չէր համաձայնվում: Եվ հանկարծ աներևույթ տեղից մի նետ հայտնվեց և հարվածեց Հուլիանոսի աղիքներին, և պիղծ մարմնից շատ արյուն թափվեց: Հուլիանոսը, վերցնելով իր արյունից, ցանեց այն վեր, դեպի երկինք, ասելով. «Հաղթեցի´ր, հաղթեցի´ր, Գալիլեացի, հաղթեցի´ր, հավելիր քո աստվածությանդ նաև իմ թագավորությունը»: Եվ նույն պահին ընկնելով` սատակեց:
Հոռոմ զորապետերը թագավոր նշանակեցին Հոբիանոսին` Կոստանդիանոսի ազգատոհմից,  նա հաշտություն կնքեց Շապուհի հետ և հեռացավ: Պարսից զորքը վտանգված էր սովի մատնվելու, և Շապուհը ուրախությամբ վերադարձավ Խորասան, զոհ մատուցեց տասներկու կուռքերին Մազընդարան քաղաքում: Այն ժամանակ ոմանք մոտեցան Շապուհին և չարախոսում էին Սարգսին, թե «ամբողջ իր զորքը դարձրեց քրիստոնյա հավատքի և կամենում է ապստամբել քո դեմ, արքա»: Շապուհը հրամայեց կանչել Սարգսին, մեծարեց նրան, ասելով. «Բարո´վ եկար, քաջ Սարգիս» և սկսեց գովել նրան ու շնորհակալություն հայտնել նրա քաջության համար: Եվ ապա ասաց.
- Մոտեցի´ր և զոհ մատուցիր չաստվածներին, պատվականդ զորապետերի մեջ, Սարգիս:
Սբ. Սարգիսը պատասխանեց և ասաց.
- Ո՞ր չաստծուն հրամայեցիր զոհ մատուցել, արքա, կրակի՞, թե՞ արևի, թե՞ տասներկու այս պատկերներին, որոնցից 3-ը օձի են, 3-ը` եզան, 3-ը` առյուծի և 3-ը` մարդու պատկեր են: Չե՞ս ամաչում դրանք աստվածներ անվանել: Ես մեկ Աստծուն եմ հավատում` Ով արարիչն է երկնքի և երկրի և ի Բանն Աստված` Նրա էակցին, Որով ամեն ինչ ստեղծեց, և ի Հոգին ամենազոր` փառակցին Հոր և Որդու, Ով գոյացնում և զարդարում է բոլոր ստեղծվածներին:
Այն ժամանակ բարկացավ Շապուհը և ասաց.
- Մի´ անմտացիր, ո´վ Սարգիս, մոտեցի´ր և զոհ մատուցի´ր չաստվածներին, որոնք տվեցին մեզ հաղթանակ և ամոթով ետ դարձրեցին մեր թշնամիներին:
Սարգիսն ասաց.
- Մե´ծ ամոթ է արարածներին «արարիչ» ասել, մանավանդ եզան պատկերը կռապաշտական` աստված անվանել:
Եվ սկսեց անարգել կուռքերին և կռապաշտներին: Դրանից բարկացավ Շապուհը, բազում սպառնալիքներով խոսեց սրբի հետ, բայց չկարողացավ համոզել նրան: Ապա սկսեց ողոքական խոսքեր ասել և մեծամեծ խոստումներ տալ, սակայն ոչ էլ դրանցով կարողացավ  դարձնել Սարգսին Քրիստոսի հավատից:
Սարգիսն ասաց.
- Որ ասում ես ինձ, ո´վ արքա, երկրպագել արեգակին և կրակին, դրանք` Աստծո ստեղծածներն են` տրված մարդկանց սպասավորության և աշխարհի վայելչության համար: Ասում ես` կուռքերին պաշտել, իսկ դրանք` արարածների պատկերներ են և ո´չ Արարչի, և ճարտարների ձեռագործ են:Եվ արքան հրաման տվեց` գլխատել սուրբ Սարգսին: Գնալով գլխատման տեղը` սուրբը աղոթեց առ Աստված և ասաց. «Ո´վ Տեր Քրիստոս Աստվա´ծ իմ, ովքեր հիշեն իմ անունը նեղության մեջ և իմ նահատակության հիշատակը կատարեն ուխտերով և պատարագներով, ամեն, ինչ որ խնդրեն Քեզանից, Տեր Աստված մեր, հանուն ինձ լսի´ր և ողորմի´ր, և կատարիր նրանց խնդրանքները»: Ապա ձայն լսվեց երկնքից, որն ասում էր. «Կտա´մ քեզ, ինչ որ խնդրում ես և կկատարեմ քո բոլոր խնդրանքները, իսկ դու արի´ և վայելի´ր քեզ վերապահված բարիքները»:
Դրանից հետո դահիճը գլխատեց սրբին, և միառժամանակ սաստիկ լույս ծագեց նրա մարմնի վրա: Տեսնելով դա` թվով 14 պարսիկ զինվորները հավատացին Քրիստոսին: Նրանց ևս գլխատեցին, և երկյուղած մարդիկ վերցրեցին նրանց մարմինները և թաղեցին նշանավոր տեղում:
Սուրբ Սարգսի վախճանը եղավ Մազընդարանում, մի վայելուչ վայրում, մի քաղաքի մոտ, որ կոչվում է Դալման: Հավատացյալները վերցրեցին սուրբ Սարգսի մարմինը և թաղեցին Համիոն քաղաքում: Հետո հայոց մեծ վարդապետը` սուրբ Մեսրոպը եկավ և տեղափոխեց սուրբ Սարգսի մարմինը Կարբի, պատվով թաղեց և այնտեղ հռչակավոր վանք կառուցեց, որը կա մինչև այսօր: Վարդապետը վերցրեց սրբի ատամներից մեկը, տարավ Վրաստան` Գագա դաշտը, դրեց փայտե խաչի մեջ, օծեց և կանգնեցրեց Գագայի բլրի գագաթին, որ կոչվում է մինչ այսօր Գագա սուրբ Սարգիս, գործում է մեծամեծ սքանչելիքներ ի փառս Քրիստոսի` մեր Աստծո: Ով օրհնյալ է հավիտյան:
Ուստի մենք էլ թողնենք աշխարհի հաճույքները և մարմնի ցանկությունների դեմ պայքարենք, որ առավել տագնապում են մեր բնությունը: Որովհետև ո՞ր հուրն է առավել խորովում մարմինը, քան ախտավոր ցանկությունը` հոգին: Կամ ո՞ր բոցն է ավելի ճարակում եղեգը, քան ցանկությունը` մարդու միտքը: Ոչ թե ուրացող և չար թագավորները, այլ նույն ինքը` բանսարկու սատանան է մարդկային բնության ամենաչար և անհաշտ թշնամին: Ոչ թե անկենդան պատկերի են ստիպում երկրպագել, այլ պոռնկության դևը մտքի մեջ ցանկության պատկերն է նկարում և մեղավոր հաճույքի ծառան է դարձնում: Արդ` հավանություն չտանք և որովայնի գարշությանը չծառայենք, խոզի օրինակով տղմում չթավալվենք, այլ արիանանք հոգևոր պատերազմում:
Հանգցնե´նք մեր մեջ մեղքերի հուրն ու բոցը: Իսկ ինչպե՞ս հանգցնենք. պահքով առաքինանանք, աղոթքով զորանանք, արտասուքներով և ողբալով սգանք: Զգայարանների վրա սանձեր դնենք և սակավապետ լինենք: Երկրավոր անդամները մեռցնենք, և այսպես կմարի մեր մեջ ցանկության հուրը: Մենք չենք տանջվում բանտերում ու կապանքներում, այլ` մեր միտքն է խոցվում: Որքան մեր մարմինը չարչարվում է, հոգին` հանգստանում և նորոգվում է: Եվ քանի որ անմարմին է պատերազմը, հարկ է անմարմին զենքեր ձեռք բերել. համբերել չար լեզվին` որպես սուսերի: Խոնարհությամբ համբերենք եղբոր գազանական նախատինքներին և զրպարտությանը: Խաչափայտի վրա չարչարակից լինենք սրբերին: Դարձյալ, գազանական բնությունը մեր մեջ սանձենք, եռացող արյունը` սառեցնենք, գցենք մեզ ժուժկալության(համբերատարության) անիվի մեջ, մեր զգայարանները կապենք ողջախոհությամբ, որ աչքը չտեսնի գարշելին, ականջը չլսի պոռնկության երգ, ձեռքերը ամոթալի գործերին հաղորդ չլինեն:
Ողորմե´նք աղքատին, և մեր Տերը կողորմի մեզ: Մեր մտքերը չիմանա´ն չարը, այլ ամբողջ մարդկային էությունը մեր և անդամները կրթենք սրբությամբ և առաքինությամբ: Մտնենք սգի, ինչպես բանտի մեջ, և իբրև խավարով ծածկված` մեր ներսում, սրտի խորքում ողբանք ծուլությամբ անցկացրած մեր ժամանակը:
Բժշկենք մեղքերով ապականված մեր մարմինը. որովայնամոլությունը` ժուժկալությամբ, վավաշոտ ցանկությունը` ողջախոհությամբ, սովով և ծարավով տանջվենք. արծաթասիրությունը` աղքատությամբ, ագահությունը` առատորեն տալով աղքատներին. տրտմությունը հուսով մխիթարենք. փառասիրությունը` հողին հավասարվելով և խոնարհություն ձեռք բերելով, հպարտությունը կորցնենք. ամբարտավանությունը` մեծությունից հրաժարվելով և վերջինը մեզ համարելով:
Դարձյալ, և այլ եղանակով նահատակվենք ընդդեմ անմարմին սատանայի: Վերցնենք սաղմոսարանը և քնարը ընդդեմ չարի հրեշտակների: Չարչարենք մեր մարմինները Աստծո փառքի համար: Մտնենք ջեռացող բովի մեջ` գեհենի հրի պատճառով: Փարվենք Քրիստոսի խաչին: Ըմպենք քացախ և լեղի: Մտնենք բանտ, կապանքների մեջ` զգայական և իմացական: Եվ այս ամենը` Քրիստոսի և մեր համար: Քրիստոսի համար, որպեսզի կցորդ լինենք չարչարանքներին և փառքին հաղորդակից: Եվ մեր համար, որպեսզի սրբենք մեզ մեղքերից և աչալրջությամբ կանգնենք Քրիստոսի բեմի առջև տիեզերական հրապարակում: Եվ սուրբ զինվորների և մարտիրոսների հետ միասին ժողովվենք աջակողմյան դասում:
Եվ Քրիստոսին փառք, հավիտյանս: Ամեն:
Շապուհը, տեսնելով Սարգսին, մեծապես ուրախացավ, մեծարեց և պատվեց նրան, բազում զորքերի հրամանատար կարգեց և ուղարկեց նրան Տաճկաստանի կողմերը պահպանելու, ընդդեմ Հուլիանոսի զորքի: Սարգիսը մեծագույն  խոհեմությամբ և իմաստությամբ Քրիստոսին քարոզեց և ամբողջ զորքը Քրիստոսի հավատին բերեց: Այսպես, միաբանված սուրբ Սարգիս զորավարի բարի հավատքով` պարսից զորքը կանգնած էր հույների զորքի դեմ: Սբ. Սարգսի որդին` Սբ. Մարտիրոսը, այդ ժամանակ Խորասանում էր` Շապուհ արքայի մոտ: Նա կամեցավ Շապուհ արքայի թույլտվությամբ գնալ իր հոր մոտ, տեսնել և իմանալ, թե զորքն ինչ վիճակում է: Հասնելով Տիգրիս գետի մոտ` Մարտիրոսը գերեվարվեց թշնամիների զորքից: Սա իմանալով` Սբ. Սարգիսը ապավինեց Աստծուն և ճգնեց պահքով ու աղոթքով. հինգ օր ծոմ պահեց և մատաղ արեց` մորթելով խոյեր ու հորթեր, բազում աղքատների և կարոտյալների կերակրեց: Սարգիս զորավարն այնչափ աղոթեց, մինչև որ գերեվարողներն իրենք բերեցին նրա որդուն` Մարտիրոսին, և հանձնեցին նրան` խոստովանելով, որ երբ գերեվարեցին այդ պատանուն, մահ ընկավ իրենց բանակի մեջ, և նրանք, ովքեր գերեվարել էին նրան, բոլորը մահացան:
Եվ ասելով սա` Սարգիսը լախտով արիաբար հարձակվեց կուռքերի վրա և թագավորի առջև ու նրա բոլոր մեծամեծ պաշտոնյաների ու բազմաթիվ ամբոխի առջև փշրեց բոլոր կուռքերը: Տեսնելով այդ` ամբոխը թագավորով հանդերձ էլ առավել լցվեցին բարկությամբ, հարձակվեցին սուրբ Սարգսի վրա և, բռնելով, քաշեցին դեպի գետին, հարվածում էին քարերով և փայտերով, ոտքերով և բռունցքներով: Ամբոխի խուռն հարձակման ժամանակ Մարտիրոս պատանին ոտնակոխ եղավ և նման բարի ու սուրբ մահով վախճանվեց ի Քրիստոս` գործերով իր անունը բովանդակեց: Սբ. Սարգիսը, տեսնելով իր որդու` Մարտիրոսի մահը, ուրախացավ և գոհություն հայտնեց Աստծուն: Երկար ծեծից հետո սուրբ Սարգսին կապանքներով բանտ նետեցին և 7 օր առանց կերակրի և ջրի թողեցին` մտածելով, որ թերևս այս տանջանքներին չդիմանալով` կհամաձայնվի ուրանալ Քրիստոսին: Ապա, հանելով բանտից, շատ ջանացին աղաչանքներով և սպառնալիքներով համոզել նրան, բայց չկարողացան:

   Սբ. Անտոն Ճգնավորը կամ Սբ. Անտոն Անապատականը ճգնավորության եւ վանական կյանքի հայրն ու հիմնադիրն է: Երանելի այրը ծնվել է Եգիպտոսի Կոմա գյուղում 251 թվականին, ազնվական ծնողների ընտանիքում: Ծնողների մահից հետո Անտոնը ժառանգում է նրանց հարստությունը: Սակայն մի օր եկեղեցում լսում է ավետարանական այն պատգամը, որտեղ Հիսուս ասում է. «եթե կամենում ես կատարյալ լինել, նախ վաճառիր ինչ-որ ունես ու աղքատներին տուր և երկնքում գանձեր կունենաս»: /Մատթ.19: 21/:
       Առաջնորդվելով այս պատվիրանով, Անտոնը վաճառում է իր ողջ ունեցվածքը և ապրում աղոթքի, պահեցողության ու բարեգործության ոգով: Որոշ ժամանակ անց, նա հեռանում է իր հայրենի գյուղից և բնակություն հաստատում մոտակա քարայրում, որտեղ, ըստ վարքագիրների՝  հոգևոր պատերազմներ է մղում վայրի գազանների կերպարանքով իրեն մշտապես հայտնվող դևերի հետ: Համբերությամբ դիմակայելով բոլոր փորձություններին` սուրբը հեռանում է անմարդաբնակ մի անապատ և 20 տարի շարունակ ապրում մենության մեջ:
Լսելով նրա սրբակեցության մասին, շատերը թողնում են իրենց տներն ու հեռանում անապատ ճգնելու: Անսալով իր հոգևոր եղբայրների թախանձանքներին` սուրբը ելնում է իր ճգնարանից ու հավաքվածներին բացատրում վանական կանոնները, որոնք և հետագայում դառնում են վանական կյանքի ուղեցույց: Սուրբը կնքում է իր մահկանացուն 105 տարեկանում` արժանանալով երկնային անթառամ պսակին, իր աներեր հավատով ու հոգևոր մեծ զորությամբ դառնալով օրինակ բոլոր ժամանակների քրիստոնյաների համար: Հայաստանյայց Առաքելական եկեղեցին առանձնահատուկ կարևորում է ճգնավորներներին և տոներ ունի նրանց հիշատակին:


ՓՆՏՐԵԼ
ՕՐԱՑՈՒՅՑ
«  ՄԱՅԻՍ 2024  »
Բշ.Գշ.Դշ.Եշ.Ուր.Շբ.Կիր.
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
ԺԱՄԱՑՈՒՅՑ
ՄՈՒՏՔԻ ԵՂԱՆԱԿԸ

Copyright MyCorp © 2024